«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի առաջընթացն արդարադատության բարեփոխումների ոլորտում: Ողջունում ենք Եվրոպական Միության հաստատակամ հանձնառությունը աջակցելու Հայաստանին դատական համակարգն ամենաբարձր չափանիշներին համապատասխանեցնելու գործում։
ԵՄ-ն հավելյալ հանձնառություն է ստանձնել տրամադրել 92 մլն եվրոյի աջակցություն։
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմքով համագործակցությունը վերաճում է Հայաստանի և Եվրոպական Միության միջև ռազմավարական հիմքով ամրապնդված գործընկերության: Ընդգծելով ՀՀ և ԵՄ միջև Մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու և առանց թույլտվության բնակվող մարդկանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրերի արդյունավետ իրականացումը, որը կարեւոր նախապայման է վիզաների ազատականացման համար, մենք հավատում ենք, որ մոտ ապագայում ՀՀ-ի հետ առավել սերտ համագործակցության և շարժունակության բարձրացման հաջորդ ուղենիշը պետք է լինի ՎԻԶԱՆԵՐԻ ազատականացման երկխոսության մեկնարկը։
Հայտարարությունը հիմնականում վերաբերում է COVID-19 համավարակով պայմանավորված ճգնաժամի հետևանքները մեղմելուն ուղղված ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակության, ժողովրդավարության զարգացման և ամրապնդման ուղղությամբ աջակցության և ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման շարունակականության ապահովման հանձառությունների վերահաստատմանը»,- գրել է նա։










