ՎՎարդուհի Բալյան

Տեսակետը, թե ԱԺ-ն փորձում է լիազորություն վերցնել նախագահից, ապատեղեկատվություն է. Միրզոյանը՝ ՍԴ անդամի ընտրության կարգավորման փոփոխության մասին

Տեսակետը, թե ԱԺ-ն փորձում է լիազորություն վերցնել նախագահից, ապատեղեկատվություն է. Միրզոյանը՝ ՍԴ անդամի ընտրության կարգավորման փոփոխության մասին

Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների փաթեթը, որին կողմ քվեարկեց 89 պատգամավոր:  

Փաթեթով առաջարկվում է փոփոխել ՍԴ անդամի ընտրության համար նախատեսված կարգավորումները: Ըստ այդմ՝ Ազգային ժողովը հնարավորություն կունենա ՍԴ անդամի ընտրությունը կազմակերպել արտահերթ նիստում:

Գործող օրենքով Սահմանադրական փոփոխությունների նախագիծն ուղարկվում է ստորագրման ՀՀ նախագահին, այդ կարգավորումը հանվում է, և ըստ ընդունված փաթեթի՝ սահմանադրական փոփոխությունների մասին հայտարարում է ԱԺ նախագահը: 

Արարատ Միրզոյանը նշեց, որ կարծիքներ կան, որ ԱԺ-ն փորձում է լիազորություն վերցնել ՀՀ նախագահից, սակայն, ըստ նրա, դա ապատեղեկատվություն է: «Այս նախաձեռնության այդ հատվածն ինտենսիվորեն քննարկվել է ՀՀ նախագահի աշխատակազմի հետ, և ավելին՝ այնտեղից են մեզ գործընկերաբար առաջարկել շտկել բացը, ինչը և մենք անում ենք: Ուստի խնդրում եմ զանազան ապատեղեկատվության չտրվել»,- ասաց Միրզոյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում