ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի խորհրդարանը քննարկում է սահմանադրական փոփոխությունների օրինագիծը. Sputnik-Georgia

Վրաստանի խորհրդարանը քննարկում է սահմանադրական փոփոխությունների օրինագիծը. Sputnik-Georgia

Վաղը՝ հունիսի 23-ին, Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցությունը կրկին պահանջում է ազատ արձակել Գիորգի Ռուռուային, որից հետո նոր միայն կմասնակցի քննարկումներին: Նման պահանջ է ներկայացրել նաև «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը:

Երեկ խորհրդարանը առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց սահմանադրական փոփոխությունների նախագծին: Նիստին գրանցված 142 պատգամավորից կողմ է քվեարկել 136, դեմ՝ 5 պատգամավոր: Սահմանադրական փոփոխությունները 3-րդ ընթերցմամբ նախատեսվում է ընդունել մինչև հունիսի 29-ը:

Նոր օրենքի համաձայն՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը ընտրական կարգով (120 համամասնական, 30 մեծամասնական) և 1 տոկոսանոց անցողիկ շեմով:

Եթե որևէ կուսակցություն 2020 թվականի ընտրություններին համամասնական կարգով 40,54 տոկոսից պակաս աջակցություն ստանա,  միակուսակցական կառավարություն ձևավորելու հնարավորություն չի ունենա, և անհրաժեշտ կլինի ձևավորել կոալիցիոն կառավարություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում