ՄՄարիամ Մխիթարյան

Վուչիչի կուսակցությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում. Euronews

Վուչիչի կուսակցությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում. Euronews

Կիրակի Սերբիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 6 584 376 քաղաքացի: Ըստ նախնական արդյունքների՝ հաղթել է նախագահ Ալեքսանդր Վուչիչի Սերբական առաջադիմական կուսակցությունը՝ ստանալով ընտրողների 63,4%-ի աջակցությունը: Երկրորդ տեղում Սերբիայի սոցիալիստական կուսակցությունն է՝ 11 տոկոս ձայնով:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ցանկանում է հնարավորինս արագ անդամակցել ԵՄ-ին: «Մենք պետք է արագացնենք մեր եվրոպական ուղին: Պետք է գնանք լրացուցիչ բարեփոխումների»,- ասել է պետության ղեկավարը:

2012-ի մարտից Սերբիան Եվրամիության անդամակցության թեկնածու է: Դաշինքին միանալու համար Բելգրադը պետք է հետևի մի շարք պայմանների՝ տնտեսական բարեփոխումներ, փոփոխություններ օրենքի գերակայության ամրապնդման ոլորտում, անկախ դատական ​​համակարգի զարգացում, խոսքի ազատության պաշտպանություն և Կոսովոյի հետ հարաբերությունների կարգավորում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում