ԱԱրման Գալոյան

Վենետիկի հանձնաժողովը շատ է օգնել ՍԴ խնդրի լուծման ճանապարհին. պատգամավոր

Վենետիկի հանձնաժողովը շատ է օգնել ՍԴ խնդրի լուծման ճանապարհին. պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն այսօր անդրադարձել է Սահմանադրության փոփոխության նախագծի շուրջ Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությանը: Ըստ նրա՝ Վենետիկի հանձնաժողովը շատ է օգնել Սահմանադրական դատարանի խնդրի լուծման ճանապարհին:

«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Վենետիկի հանձնաժողովը մինչև վերջնական կարծիք հրապարակելը որոշակի գործընթաց է վարում կողմերի հետ, քննարկումներ, կարող են նախնական փաստաթղթեր շրջանառել, բայց դրանք հրապարակման ենթակա չեն: Եվ դրանց մասին խոսելը վաղ է,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով,- Վենետիկի հանձնաժողովը մեզ շատ է օգնել թեկուզ նախագծի մշակման և այն լուծումը գտնելու ճանապարհին, որը քննարկվելու է առաջիկայում լիագումար նիստով: Եվ մենք շատ շնորհակալ ենք Վենետիկի հանձնաժողովին՝ բոլոր կարծիքների, բոլոր մոտեցումների համար: Այլ է հարցը, որ գործընկերային մոտեցման շրջանակներում, հնարավոր է, որ առանձին հատվածներ կարող են լինել ընդունելի, կարող են լինել ոչ ընդունելի»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում