ՄՄարիամ Մխիթարյան

Փելոսին քննադատել է Թրամփին՝ կորոնավիրուսի թեստերի քանակը կրճատելու կոչի համար. РИА Новости

Փելոսին քննադատել է Թրամփին՝ կորոնավիրուսի թեստերի քանակը կրճատելու կոչի համար. РИА Новости

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփին՝ վարչակազմի պաշտոնյաներին կոչ անելով կրճատել կորոնավիրուսի թեստերի քանակը:

«Թեստավորումը, բուժումը և սոցիալական հեռավորությունը միակ միջոցն են, որ թույլ կտան կանգնեցնել կորոնավիրուսի տարածումը»,- հայտարարել է Փիլոսին:

Հունիսի 20-ին, համավարակի սկսվելուց հետո առաջին անգամ, նախագահ Թրամփը քարոզարշավ է անցկացրել Օկլահոմայում և ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի 25 հազար թեստ է անցկացվել: Սպիտակ տան ղեկավարը նաև կատակով ասել է, որ կոչ է արել կրճատել թեստերի քանակը, որպեսզի ավելի քիչ վարակակիրներ հայտնաբերվեն: Ըստ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի՝ Թրամփը ցանկանում է թաքցնել կորոնավիրուսային համաճարակի տարածումը:

Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն՝ Միացյալ Նահանգներում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակի ավելի քան 2.26 միլիոն դեպք, մահացել է 119 հազարից ավելի մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում