ԱԱրման Գալոյան

Հակահամաճարակային ծառայությունը համալրվել է տրանսպորտային միջոցներով

Հակահամաճարակային ծառայությունը համալրվել է տրանսպորտային միջոցներով

«Մեր հակահամաճարակային ծառայությունը համալրվում է խիստ անհրաժեշտ տրանսպորտային միջոցներով, որոնք կմեծացնեն Երևանում և մարզերում իրականացվող միջոցառումների որակն ու արագությունը։

Այս պահին մատակարարվել են 6 ամենագնացներ (ՈՒԱԶ Պատրիոտ և Շեվրոլե Նիվա) և 5 շտապօգնության մեքենաներ (Ֆորդ), իսկ մոտակա 2 ամսում կմատակարարվեն նաև 20 ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենաներ ՀՎԿԱԿ 10 մարզային մասնաճյուղերի համար։

Այս ձեռքբերումը հնարավոր է դարձել Համաշխարհային բանկի ծրագրի միջոցով, ինչի համար շնորհակալ եմ»,- տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում