ՆՆարե Ոսկանյան

Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է. 2 մլրդ դրամ գրավը վճարվել է

Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է. 2 մլրդ դրամ գրավը վճարվել է

«Մարտի 1»-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար դատարանի սահմանած 2 մլրդ դրամ գրավը վճարվել է, և նա ազատ է արձակվել:

1lurer.am-ի հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը տեղեկացրեց, որ գրավը Վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցվել է երեկ՝ աշխատանքային օրվա ավարտին։ Քրեակատարողական հիմնարկում կատարվել է համապատասխան թղթաբանությունը:

Օրբելյանը հայտնեց, որ օրենքով սահմանված կարգով, բժշկական ստուգումներից  հետո Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից վերադարձել է տուն։ Ասաց՝ բուժումը կշարունակի տանը՝ պարբերաբար այցելելով հիվանդանոց:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում