ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի իշխանությունը պաշտպանում է իր քաղաքացուն. Aliq

Վրաստանի իշխանությունը պաշտպանում է իր քաղաքացուն. Aliq

Վրաստանի իշխանությունը պատրաստակամություն է հայտնել պաշտպանել «Մթավարի արխի» հեռուստաընկերության մեկնաբան Գիորգի Գաբունիային, որը ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հայհոյանքներ էր հնչեցրել եթերից:

Այդ միջադեպից հետո լրագրողը հեռացվեց «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունից, բայց նորից եթեր վերադարձավ «Ռուսթավի 2»-ի նախկին ղեկավարների հիմնադրած՝ «Մթավարի արխի» հեռուստաընկերությունում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ  Վրաստանի հակաահաբեկչական ծառայությունը ձերբակալել էր Ռուսաստանի քաղաքացի, Ինգուշիայի 38-ամյա բնակիչ Վասամբեկ Բոկովին, որը, ենթադրաբար, Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի պատվերով պետք է սպաներ լրագրող Գիորգի Գաբունիային:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանխել երկրի քաղաքացու, առավել ևս հայտնի լրագրողի դեմ ծանրագույն հանցագործությունը, և խոստացել է նախաքննության հետ կապված բոլոր տեղեկությունները հասանելի դարձնել հանրությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում