ՄՄարիամ Մխիթարյան

ՆԱՏՕ-ն կզբաղվի Միջերկրական ծովում թուրք-ֆրանսիական կոնֆլիկտի ուսումնասիրմամբ. Reuters

ՆԱՏՕ-ն կզբաղվի Միջերկրական ծովում թուրք-ֆրանսիական կոնֆլիկտի ուսումնասիրմամբ. Reuters

ՆԱՏՕ-ն հատուկ ուսումնասիրություն կանցկացնի՝ պարզելու Միջերկրական ծովում ֆրանսիական և թուրքական նավերի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները։

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին հայտարարել էր, որ թուրքական ռազմանավը Միջերկրական ծովի արևելքում ագրեսիվ պահվածք է դրսևորել ֆրանսիական Courbet նավի նկատմամբ, որը ՆԱՏՕ-ի շրջանակներում փորձում էր պարզել՝ արդյոք թուրքական Cirkin-ն անօրինական ճանապարհով զե՞նք է տեղափոխում Լիբիա։

Մի բարձրաստիճան թուրք պաշտոնյա էլ այդ հայտարարությանը պատասխանել էր, թե ֆրանսիական կողմի մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում, և չկան դրանք հաստատող ապացույցներ: Ըստ պաշտոնյայի՝ կան, սակայն, փաստեր, որ թուրքական նավը ագրեսիա չի դրսևորել, և դրանք ներկայացվել են ՆԱՏՕ-ին:

Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հունիսի 18-ին կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո հայտարարել է, որ միջադեպը քննարկվել է հանդիպման ընթացքում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում