ՄՄարիամ Մխիթարյան

Զելենսկին Ավակովի հրաժարականի երկու պայման է ներկայացրել. kommersant.net

Զելենսկին Ավակովի հրաժարականի երկու պայման է ներկայացրել. kommersant.net

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ժողովրդի ծառա» խմբակցության հետ հանդիպման ժամանակ պատգամավորներին երկու պայման է  ներկայացրել ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականի հարցում:

Նախագահը Ավակովի հրաժարականը կընդունի, եթե լինեն այլ թեկնածուներ ներքին գործերի նախարարի պաշտոնի համար ,կամ էլ Ավակովի աշխատանքից դժգոհողների թիվը մեծ լինի, ոչ թե մի քանի պատգամավոր:

Նախօրեին Գերագույն ռադայի Իրավապահների հարցերով հանձնաժողովը խորհրդարան էր ներկայացրել Ավակովի պաշտոնանկության մասին բանաձև: Ավելի վաղ վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ Ավակովի հրաժարականը չի լինի:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Կիևում և այլ քաղաքներում բողոքի ցույցեր տեղի ունեցան ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ: Մարդիկ փողոց էին դուրս եկել մի շարք աղմկահարույց հանցագործություններից և սկանդալներից հետո, որոնց մեջ ներգրավված էին ոստիկանության ծառայողներ:

Նույն օրը Ավակովը հաշվետվություն է ներկայացրել խորհրդարանին և ելույթում հրաժարվել է ներողություն խնդրել իր ենթակաների գործողությունների համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում