ՇՇողիկ Գալստյան

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԱՀ պետնախարարի և ՊԲ հրամանատարի հետ

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԱՀ պետնախարարի և ՊԲ հրամանատարի հետ

Հունիսի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի հետ։

Դավիթ Տոնոյանը շնորհավորել է ԱՀ պետական նախարարին պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ում իրականացվող՝ օրենքով

ամրագրված զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման տարաբնույթ միջոցառումների, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում դրանց ներդրման հնարավորությունների շուրջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում