ՄՄարիամ Մխիթարյան

Պեսկով. Մենք Բելառուսի նախագահի թեկնածու չունենք. EaDaily

Պեսկով. Մենք Բելառուսի նախագահի թեկնածու չունենք. EaDaily

Բելառուսի նախագահի ընտրությունը հանրապետության ներքին գործն է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Կրեմլը Բելառուսում նախագահի թեկնածուներ չունի: Թեկնածուներ ունի Բելառուսի ժողովուրդը»,- ասել Պեսկովը:

Ըստ մամուլի քարտուղարի՝ Բելառուսում տեղի ունենալիք ընտրություններին «ամենայն հավանականությամբ կմասնակցեն դիտորդներ, ուստի բոլոր գնահատականները կլինեն ավելի ուշ՝ ընտրությունների ավարտից հետո»: Նա նշել է նաև, որ ռուսական ընկերությունների դեմ բելառուսական իշխանությունների մեղադրանքներն անհիմն են:

Բացի դրանից՝ Վլադիմիր Պուտինի խոսնակը շեշտել է, որ «ռուսական ընկերությունների, հատկապես մեր տնտեսական հսկաների շահերը միշտ գտնվում են պետության պաշտպանության ներքո»:

Բելառուսում քրեական գործ է հարուցվել «Բելգազպրոմբանկի» մի շարք ներկայացուցիչների, այդ թվում ՝ Վիկտոր Բաբարիկոյի նկատմամբ, որը կառույցը ղեկավարում է 20 տարի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում