ԼԼիլիթ Սեդրակյան

ԱՀ բյուջեի կատարողականը քննարկվել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցություններում

ԱՀ բյուջեի կատարողականը քննարկվել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցություններում

Արցախի խորհրդարանից հայտնում են, որ 2019 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները հունիսի 19-ից մեկնարկել են ԱՀ ԱԺ խմբակցություններում:

Այսօր Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանի մասնակցությամբ քննարկումներ են տեղի ունեցել «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցություններում:

Խմբակցությունների ներկայացուցիչները նախարարին են առաջադրել հարցեր և հանդես եկել բյուջեի ծրագրերի վերահսկման գործիքակազմի մշակմանը, պահուստային ֆոնդից գումարների հատկացումներին, հեռավար ուսուցման կազմակերպմանը վերաբերող առաջարկություններով:

Բյուջեի կատարողականի քննարկումներ նախատեսվում են նաև ԱԺ մյուս խմբակցություններում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում