ԱԱրման Գալոյան

Ռուստամ Բադասյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները

Ռուստամ Բադասյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Բադասյանը բարձր է գնահատել դեսպանի հետ հանդիպումները՝ նշելով, որ դրանց ընթացքում քննարկվում են համագործակցության շրջանակում իրականացվող կարևորագույն հարցեր։

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ևս կարևորել է նախարար Բադասյանի հետ հանդիպումը և քննարկել ԱՄՆ կառավարության աջակցությունն ուղղված Հայաստանի արդարադատության համակարգի հավակնոտ բարեփոխումներին, այդ թվում՝ հակակոռուպցիոն հաստատությունների ձևավորմանն ու ոստիկանության բարեփոխումներին։

Ռուստամ Բադասյանը դեսպանի հետ զրույցում անդրադարձել է ոստիկանության բարեփոխումներին և ընդգծել, որ դրանք զարգանում են ճիշտ ուղղությամբ ու մեծ արագությամբ։ Ինչ վերաբերում է Պարեկային ծառայության ստեղծման աշխատանքներին, նախարարը տեղեկացրել է, որ կարճ ժամանակահատվածում կատարվել են համապատասխան օրենսդրական փոփոխությունները, ներկայում մշակվում են ենթաօրենսդրական ակտերը, իսկ ծառայության ստեղծման նախնական հայտարարությունից հետո հետաքրքրվածների թիվը ոգևորող է։

Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարն անդրադարձել է նաև դատաիրավական, հակակոռուպցիոն և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտների զարգացումներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում