ԱԱրման Գալոյան

Որոշ դատավորներ սպասարկում են նախկին իշխանությունների շահերը. «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ

Որոշ դատավորներ սպասարկում են նախկին իշխանությունների շահերը. «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ

«Մարտի 1»-ի գործով տուժողի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանն անդրադարձել է ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանի այսօրվա որոշմանը՝ վստահեցնելով, որ իրենք բողոքարկելու են այն Վճռաբեկ դատարանում:

«Արդարադատությունը միայն նախկինների համար է, որոշ դատավորներ սպասարկում են նախկին իշխանությունների շահերը։

Միանշանակ ամբաստանյալ Քոչարյանի ազատ արձակելու որոշում ոչ օրինական դատական ակտ է, որը խաթարում է արդարադատության բուն էությունը։

Դատարանի այսօրվա որոշումը ընդդեմ Հայաստանի Հանրապետության է կայացվել, այս դատական ակտով դատարանը փաստեց, որ դեռ դատական համակարգը գտնվում է նախկին իշխանությունների ձեռքի տակ։

Միակ մեղավորը այսօրվա իշխանությունն է, ով երկու տարիների ընթացքում չցանկացավ քայլ կատարեր՝ դատական համակարգը փոփոխելու և անկախացնելու ուղղությամբ։

Տուժող կողմը միանշանակ այս որոշումը բողոքարկելու է Վճռաբեկ դատարանում»,- տեղեկացրել է նա Ֆեյսբուքի էջում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում