ԱԱրման Գալոյան

Դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի գրավի դիմաց Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ

Դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի գրավի դիմաց Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ

ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի «Մարտի 1»-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի այսօրվա որոշման դեմ:

«Դատախազությունը բազմիցս է նշել, որ գտնվում ենք դատական քննության այնպիսի փուլում, երբ զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը, և կալանքից բացի որևէ այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնելու ամբաստանյալի պատշաճ վարքագծի ռիսկերը: Ընդ որում, գործը դատարան մուտք լինելուց հետո մինչ այս պահը դատական քննության փուլ չի փոխվել, և մի քանի անգամ այս հարցի քննարկման արդյունքում ինչպես գործը քննող դատարանը, այնպես էլ նույն վերաքննիչ դատարանը փաստել էին վերը նշված ռիսկի առկայությունը: Ըստ այդմ, կարող եմ ասել, որ դատական ակտի դեմ դատախազության կողմից կտարվի վճռաբեկ բողոք»,- 1lurer.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում