ԱԱրման Գալոյան

Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննարկումը հետաձգվել է

Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննարկումը հետաձգվել է

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը հետաձգվել է:

Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենք դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, և հիմա դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Ըստ Սարգսյանի՝ միջդատական վարույթների հետ կապված գործերի մակագրության կարգը խախտում է արդար դատաքննության իրավունքը, այն չի ապահովում պատահականության սկզբունքը, քանի որ դատարանի նախագահն է որոշում՝ ով քննի այդ գործը: Բացի այդ, ըստ Սարգսյանի, պաշտպանական կողմը ողջամիտ ժամկետ է խնդրել, որ կարողանա լիարժեք պաշտպանվել:

Դատարանն ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի այսօր, փաստաբան Երեմ Սարգսյանի տեղեկացմամբ՝ մոտ 2 ժամից:

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործ է հարուցել, որ վերաբերում է 2017 թ. ԱԺ ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելուն: ԱԺ-ն հունիսի 16-ին համաձայնություն տվեց Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը: Այժմ ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրանք է առաջադրվել Գ. Ծառուկյանին: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում