ԱԱրման Գալոյան

Դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով ԲԴԽ նիստը հետաձգվեց

Դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով ԲԴԽ նիստը հետաձգվեց

Բարձրագույն դատական խորհուրդն ընդմիջումից վերադառնալուց հետո որոշեց հետաձգել Վերաքննիչ քրեական դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության գործով նիստը: ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը տեղեկացրեց, որ խորհրդի անդամ Սերգեյ Չիչոյանն ընդմիջման ժամանակ հրատապ ստիպված է եղել ընտանեկան անախորժության՝ մոր վատառողջության պատճառով մեկնել Գավառ քաղաք: Վարդազարյանն ասաց՝ ԲԴԽ նիստում կա քվորում, բայց և հարցրեց կողմերի կարծիքը՝ նիստն այդ կազմով շարունակելու մասին:

Ազարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ Չիչոյանը քրեական գործերով պրոֆեսիոնալ դատավոր է, ուստի մասնակցությունը խիստ ցանկալի է:

ԲԴԽ-ն քննարկելով ստեղծված իրավիճակը որոշեց հետաձգել նիստը,  նշանակելով այն հունիսի 25-ին:

Նշենք, որ նախատեսված էր ընդմիջումից հետո Աթանեսյանի ելույթը, ԲԴԽ-ին պետք է պարզաբանումներ տար նաև ինքը՝ դատավոր Ազարյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարարությունն ապրիլի 10-ին կարգապահական վարույթ է հարուցել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ: Պատառը՝  ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին Ազարյանի կողմից դատական նիստում հնչեցրած վիրավորական արտահայտություններն են: Այսօր ԲԴԽ-ում նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց միջնորդության հիմքերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում