ԱԱրման Գալոյան

Մեղադրանք է առաջադրվել ԲՀԿ-ական նախկին պատգամավորին

Մեղադրանք է առաջադրվել ԲՀԿ-ական նախկին պատգամավորին

2017 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ օգտին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին:

Մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (կուսակցություններից կամ թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):

1lurer.am-ի հետ զրույցում գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ նաև միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Մանուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը դեռ չի քննարկել այդ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող չորս քրեական գործ է հարուցել, որոնցից մեկը վերաբերում է 2017 թ. ԱԺ ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելուն: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև Ծառուկյանին, և դատարանում հիմա քննվում է նրան կալանավորելու միջնորդությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում