ՆՆարե Ոսկանյան

Ծնողական իրավունքից հրաժարվելուն հարկադրելը կքրեականացվի

Ծնողական իրավունքից հրաժարվելուն հարկադրելը կքրեականացվի

Խորհրդարանում քննարկվում է Կառավարության ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ներկայացրեց, որ նախագծով քրեական պատասխանատվություն է նախատեսվում վիճակի խոցելիությունը օգտագործելու, բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հարկադրելու համար: 

«Ավելի խիստ պատժամիջոցներ են սահմանված այն դեպքում, երբ նույն արարքը կատարվել է  բուժաշխատողի կողմից՝ կյանքի, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով»,- ասաց Բաթոյանը: 

Նախագծի նպատակն է պաշտպանել  երեխաների՝ համայնքում, ընտանիքում ապրելու իրավունքը, ինչպես նաև հայրության, մայրության իրավունքը:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանն էլ ընդգծեց, որ մինչ այս քրեականացված եղել է ծնողին երեխայից բաժանելը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում