ԱԱրման Գալոյան

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր կհրապարակի Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր կհրապարակի Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց «Մարտի 1»-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը: 

Դատավոր Արսեն Նիկողոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի այսօր՝ հունիսի 18-ին՝ ժամը 17:30-ին։

Հիշեցնենք, մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի անձնական երաշխավորությամբ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունը: Ու հիմա Քոչարյանի փաստաբանները Վերաքննիչ դատարանում վիճարկում են այդ որոշումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում