ԱԱրման Գալոյան

Ընդդիմության որոշ մասի ակտիվացման պատճառը եղել են քրեական գործերը

Ընդդիմության որոշ մասի ակտիվացման պատճառը եղել են քրեական գործերը

Անվտանգութայն խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կարծիք է հայտնել, որ ներքին անվտանգության առումով չկա մտահոգվելու որևէ կարիք:

«Ամբողջ պետական համակարգը և անվտանգության համակարգը արդյունավետ աշխատում են: Իհարկե, որոշակի փորձեր և քայլեր եղել են, բայց դրանք ամբողջովին չեզոքացված են: Այդ առումով հանգիստ ենք, այս պահին միակ մտահոգությունը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն է, կորոնավիրուսի տարածումը: Միակ սպառնալիքը ներքին կյանքում դա է»,- ասաց նա՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

Հարցին, թե կա տեսակետ, որ ուժային կառույցներում վերջին փոփոխությունները կապված էին հեղաշրջման վտանգի հետ, որ ընդդիմադիրներն ակտիվացել էին, Արմեն Գրիգորյանն ասաց. «Միակ պատճառը վիրուսի հետ կապված բացատրությունն է, որը տրվել է: Ընդդիմության ակտիվանալը դրա հետ ընդհանրապես կապ չունի: Ընդդիմության որոշակի մասի ակտիվացման պատճառը եղել են միայն քրեական գործերը»:

Գրիգորյանն անդրադարձավ նաև կորոնավիրուսով վարակվածների տվյալները ադրբեջանցիների ձեռքում հայտնվելու փաստին: «Կորոնավիրուսով վարակվածների կամ մահացածների տվյալների հայտնվելը այլ մարդկանց կամ այլ պետության ձեռքում ուսումնասիրվում են, ԱԱԾ-ն ուսումնասիրում է՝ հասկանալու դրա պատճառը: Սպասում ենք բացահայտմանը, դրա վերաբերյալ հավելյալ կտեղեկացվի»,- նշեց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում