ՆՆարե Ոսկանյան

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը սահմանում է խաղի կանոններ. Բեղլոյան

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը սահմանում է խաղի կանոններ. Բեղլոյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի քննարկումների ժամանակ հայտարարեց, որ լրատվական դաշտը ևս մյուս ինստիտուտների նման հանրության հետ չգրված պայմանագիր է ստորագրում: 

«Քաղաքացիները տեղեկատվության բազմազանության մեջ պետք է ունենան հուսալի աղբյուր, որի վրա հիմնվելով կարող են կայացնել գիտակցված և ողջամիտ որոշումներ իրենց կյանքի տարբեր ասպեկտների մասին»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ եթե լրատվամիջոցը չի տրամադրում այդ տեղեկատվությունը, ապա քաղաքացին այլևս չի վստահում լրատվամիջոցին:

Բեղլոյանի խոսքով՝ եթե լրատվամիջոցը խախտում է հանրային պայմանագիրը, ապա պետության և օրենսդիր մարմնի կարևոր գործառույթն է հաստատել խաղի կանոններ, որոնցով հանրությունը հնարավորություն կունենա վստահել զանգվածային լրատվամիջոցներին:

«Ես ուրախ եմ, որ այս օրենքը այդ մեխանիզմները և խաղի կանոնները սահմանում ու հաստատում է»,-ասաց պատգամավորը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում