ՆՆարե Ոսկանյան

Վճռաբեկ դատարանում գրավոր ընթացակարգ ներմուծելն արդյունավետ գործիք է. Գրիգորյան

Վճռաբեկ դատարանում գրավոր ընթացակարգ ներմուծելն արդյունավետ գործիք է. Գրիգորյան

Ազգային ժողովում քննարկման ներկայացվեց Վարչական դատավարության և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ներմուծվել է Վճռաբեկ դատարանում քննության գրավոր  ընթացակարգ ներմուծելու հնարավորություն: Ըստ նրա՝ առկա կարգավորումներով դատարանում որոշում կայացնելու համար պետք է անպայման հրավիրվի նիստ: Հիմա ներմուծվում է գրավոր ընթացակարգ, որը, փոխնախարարի կարծիքով, արդյունավետ գործիք է: Գրիգորյանը մանրամասնեց՝ գործնականում մի շարք դեպքերում անհրաժեշտություն չի էլ առաջանում նիստում նոր բան պարզել, ամեն ինչ նիստից առաջ է տեղի ունենում:

«Ներկա համավարակի պայմաններում նիստ հրավիրելու խոչընդոտներն ու արգելքները կան, և առաջարկվող նախագծով առաջարկում ենք  ներմուծել գրավոր ընթացակարգի ինստիտուտը  նաև վարչական և քրեական դատավարության շրջանակներում»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում