ՄՄարիամ Մխիթարյան

Էստոնիան անհանգստացել է Գերմանիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ մտադրությունից. Lenta

Էստոնիան անհանգստացել է Գերմանիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ  մտադրությունից. Lenta

Էստոնիայի պաշտպանության նախարար Յուրի Լույկը հայտարարել է, որ երկիրը անհանգստացած է  Գերմանիայում ամերիկյան զորքերը կրճատելու ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփի ծրագրից:

«Եթե մենք խոսում ենք քաղաքականության մասին անվտանգության ոլորտում, ապա մեր հակառակորդները կարող են դա համարել սխալ ազդանշան»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ «դաշինքի համար Եվրոպայում այդ զորքերը շատ կարևոր են»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր պայմանը, որի համաձայն՝ Ամերիկան ​իր զորքերը դուրս չի բերի Գերմանիայից: Ըստ նրա՝ Բեռլինը պետք է ավելի շատ միջոցներ հատկացնի պաշտպանությանը և չխախտի ՆԱՏՕ-ի շրջանակներում ռազմական բյուջեների վերաբերյալ պայմանավորվածությունը:

Թրամփը նաև ասել է, որ մտադիր է Գերմանիայում ԱՄՆ զորքերի թիվը հասցնել 25 հազարի: Ներկայումս Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կա 34,5 հազար ամերիկյան զինծառայող:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում