ՄՄարիամ Մխիթարյան

Հունաստանի վարչապետ․ «Թուրքիան երազում է նոր Օսմանյան կայսրության մասին». Ermenihaber

Հունաստանի վարչապետ․ «Թուրքիան երազում է նոր Օսմանյան կայսրության մասին». Ermenihaber

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Իսրայել կատարելիք այցից առաջ լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ Թուրքիան երազում է նոր օսմանյան կայսրության մասին և գործում է ինչպես Արևելյան Միջերկրական ծովի «քրեական հեղինակությունը» (թուրքերեն անվանումը՝ kabadayı-գողական)։

Միցոտակիսը Թուրքիայի վերաբերյալ հայտարարություններով է հանդես եկել նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո։

Նրա խոսքով՝ ինքը Նեթանյահուին հայտնել է Թուրքիայի գործողությունների մասին, որոնք սպառնալիք են տարածաշրջանի կայունության և խաղաղության համար։

Նշվում է, որ Իսրայելի վարչապետը հանդիպման ավարտին Թուրքիայի մասին որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել։ Սակայն ավելի ուշ հրապարակված համատեղ հայտարարությունում ասվել է․ «Իսրայելն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Հունաստանին՝ ծովային շրջանների առնչությամբ»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում