ՄՄարիամ Մխիթարյան

ԿԺԴՀ առաջնորդը նորից անհետացել է տեսադաշտից. Interfax

ԿԺԴՀ առաջնորդը նորից անհետացել է տեսադաշտից. Interfax

Մեկ շաբաթից ավելի է, ինչ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը չի երևում, նորից անհետացել է միջազգային հանրության տեսադաշտից:

Կիմ Չեն Ընին վերջին անգամ տեսել են հունիսի 7-ին, երբ նա մասնակցում էր Կորեայի բանվորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղխորհրդի նիստին: Դրանից հետո նրան ոչ ոք այլևս չի տեսել:

Միաժամանակ, գրեթե ամեն օր հայտարարություններով է հանդես գալիս Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը՝  Կիմ Ի Չժոնը: Նա վստահեցնում է, որ «իրականացնում է գերագույն առաջնորդի կողմից իրեն լիազորված իշխանությունը»:

Ըստ լրատվամիջոցների` ԿԺԴՀ ղեկավարն, իբր, հատուկ է մի կողմ քաշվել Փհենյանի և Սեուլի միջև ստեղծված լարված իրավիճակից: Հունիսի 16-ին ԿԺԴՀ-ն պայթեցրել է միջկորեական հաղորդակցական կենտրոնը սահմանամերձ Քեսոն քաղաքում: Ըստ տեղեկությունների` Հարավային Կորեայի կառավարությունը մոտ 8,6 միլիոն դոլար է ծախսել կապի գրասենյակի շինարարության վրա, որը սկսել էր 2003 թվականից:

Բացի դրանից՝ Հյուսիսային Կորեայի իշխանությունները պատրաստվում էին զորք ուղարկել Հարավային Կորեայի հետ սահմանային ապառազմականացված գոտի:

Դեռևս հունիսի 15-ին Փհենյանը նախազգուշացրել էր Սեուլին, որ պատրաստվում է  զինված ուժերով պատասխանել Կորեական Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ղեկավարությանը վիրավորող քարոզչական թերթիկներ տարածելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում