ԼԼիլիթ Սեդրակյան

Հայաստանցիների 53 տոկոսը դրական կարծիք ունի ԵՄ-ի մասին, 9 տոկոսը՝ բացասական. հարցում

Հայաստանցիների 53 տոկոսը դրական կարծիք ունի ԵՄ-ի մասին, 9 տոկոսը՝ բացասական. հարցում

EU NEIGHBOURS east նախագիծը, ACT ընկերության հետ համատեղ, հասարակական կարծիքի ուսումնասիրություններ է իրականացնում Արևելյան գործընկերության վեց երկրում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)՝ տարեկան կտրվածքով:

ՀՀ-ում ԵՄ գրասենյակը ներկայացրել է 2020 թ. հարցման արդյունքները, որոնց համաձայն՝

  • Հայաստանցիների 53%-ը դրական պատկերացում ունի Եվրոպական միության (ԵՄ) մասին՝ համեմատած 2016 թ. 44%-ի հետ: ԵՄ-ի մասին բացասական կարծիքներ ունեցողների թիվն ընդամենը 9% է:
  • Հայերի 86%-ը (10%-ով ավելի, քան 2016 թ.) Եվրոպական միության հետ հարաբերությունները լավ է գնահատում, ինչն էապես գերազանցում է ԱլԳ տարածաշրջանային միջին ցուցանիշը (70%):
  • Հայաստանի բնակչության 60%-ը վստահում է ԵՄ-ին, մինչդեռ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) վստահում է նրանց 51%-ը:
  • Հայաստանցիների 65%-ն իրազեկված է ԵՄ կողմից երկրին ցուցաբերվող ֆինանսական աջակցության մասին, իսկ այդ աջակցությանն իրազեկ քաղաքացիների 80%-ն այն արդյունավետ են համարում:

Տարեկան հարցումների նպատակն է ուսումնասիրել և ավելի լավ հասկանալ Եվրոպական Միության ևվերջինիս հետ իրենց երկրների համագործակցության վերաբերյալ ԵՄ Արևելյան գործընկեր երկրների քաղաքացիների կարծիքն ու իրազեկվածության աստիճանը: Հարցումներն ընդգրկում են հետևյալ լայնթեմաները.

Հետազոտությունը (դաշտային աշխատանքները) անց է կացվել 2020 թ. փետրվար-մարտ ամիսներին (մինչև COVID-19-ի ճգնաժամը) և հիմնված է յուրաքանչյուր երկրի համար 1000 անձից բաղկացած ներկայացուցչական ընտրանքի շրջանակում իրականացված դեմ առ դեմ հարցազրույցների վրա:

  • ԵՄ-ի վերաբերյալ ընդհանուր ընկալումները.
  • ԵՄ-ի հետ ասոցացվող արժեքները.
  • սեփական երկրի հետ ԵՄ-ի հարաբերությունների գնահատում.
  • ԵՄ կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության վերաբերյալ իրազեկվածության աստիճան և դրա արդյունավետության գնահատում.  
  • տեղեկատվության աղբյուրներ.
  • երկրի գնահատում և ապագայի վերաբերյալ սպասումներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում