ՌՌոզա Խաչատրյան

Հուշարձանների տարածքներում անկանոն հերթերի բացառման և դիմակ կրելու նկատմամբ վերահսկողություն կսահմանվի

Հուշարձանների տարածքներում անկանոն հերթերի բացառման և դիմակ կրելու նկատմամբ վերահսկողություն կսահմանվի

ՀՀ պարետի 2020 թվականի հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն այսօրվանից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կապահովի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը՝ հայտնել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջը:

«ՀՀ պարետի 2020 թվականի հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն այսօրվանից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կապահովի՝

  • զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում.
  • բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում.
  • հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում)

մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը:

#ԿրիրԴիմակ

#ՓրկիրԿյանքեր»,- ասված է տեսչական մարմնի գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում