ԱԱրման Գալոյան

Ուզում են հնարավորինս մեծ պրոբլեմներ լինեն, որ էդ ճահճի մեջ իրենց տեսակը զարգանա. վարչապետ

Ուզում են հնարավորինս մեծ պրոբլեմներ լինեն, որ էդ ճահճի մեջ իրենց տեսակը զարգանա. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսի թեմայով ապատեղեկատվության տարածմանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը զբաղվում է այդ հարցով, ու եթե օրենսդրական բացի պատճառով չգտնվեն իրավական պատասխանատվության կանչելու մեխանիզմներ, կքննարկեն այդ փաստերը հրապարակայնացնելու տարբերակը: «Որպեսզի հանրությունը կարողանա գնահատական տալ՝ ով ով է և ինչով է զբաղվել այս ընթացքում»,- շեշտեց Փաշինյանը՝ հավելելով, որ կոնկրետ քաղաքական շրջանակներ ուզում են, որ կորոնավիրուսից հնարավորինս շատ մարդ մահանա, հնարավորինս շատ մարդ վարակվի, տնտեսությունը հնարավորինս մեծ վնասներ կրի:

«Ուզում են հնարավորինս մեծ պրոբլեմներ լինեն, որ էդ ճահճի մեջ իրենց տեսակը զարգանա»,- ասաց վարչապետը:

Նա որպես օրինակ նաև մատնանշեց. «Որքան էլ վատ հնչի՝ պիտի ասեմ՝ Երբ Ծաղկաձորի «Գոլդեն փելեսում» մարդկանց էինք մեկուսացնում, մի ընդդիմադիր քաղաքական շրջանակից լուր է եղել, որ իրականում այնտեղ ոչ թե մեկուսացրել են մարդկանց, այլ Հայաստանում, այդ հյուրանոցում սեռական փոքրամասնությունների ընդհատակյա համաշխարհային կոնգրես է եղել, դրա համար փակել են հյուրանոցը, որ մարդիկ չիմանան, ինչի մասին է խոսքը: Այս աստիճանի ստոր, այս աստիճանի ցածր…ու հետո այդ նույն մարդիկ հետագայում վիրուսի հետ կապված իրավիճակը օգտագործելու են կառավարության դեմ, ասելով՝ կորոնավիրուս չկա: Բայց իրենք էլ բախվել են այդ խնդրի հետ, որովհետեւ կոնկրետ քաղաքական մի շրջանակի մի ներկայացուցչի ընտանիքի անդամը, որը տարածել է լուրը, ինքն էլ վարակվել է, իհարկե, բոլորովին վերջերս: Դուք հասկանո՞ւմ եք ինչ աստիճանի հակապետական գործողություն կարելի է իրականացնել»,- ասաց վարչապետը:

Միաժամանակ նա հիշեցրեց, որ կառավարությունն առաջին օրից ամեն ինչ արել է, որ լինի հարյուր տոկոս թափանցիկ: «ՀՀ քաղաքացին կորոնավիրուսի հետ կապված չկա այնպիսի ինֆորմացիա, որին չի տիրապետում»,- ասաց Փաշինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում