ԱԱրման Գալոյան

Մեկնարկել է Ծառուկյանին ազատությունից զրկելու միջնորդության քվեարկությունը

Մեկնարկել է Ծառուկյանին ազատությունից զրկելու միջնորդության քվեարկությունը

Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու միջնորդությանը համաձայնություն տալու քվեարկությունը:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ փակ, գաղտնի քվեարկության համար տրվում է 45 րոպե, մինչև՝ 17:50-ը: Հովակիմյանը մեկնաբանեց՝ քվեարկությանը մասնակցելու է միայն մեկ խմբակցություն՝ «Իմ քայլը», իսկ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» հրաժարվել են, հետևաբար, 45 րոպեն միանգամայն բավարար է այն կազմակերպելու նպատակով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում