ԼԼիլիթ Սեդրակյան

ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի Կայուն զարգացման նպատակների 2020թ. կամավոր ազգային գնահատման զեկույցը

ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի Կայուն զարգացման նպատակների 2020թ. կամավոր ազգային գնահատման զեկույցը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացնում են, որ փոխվարչապետի  գրասենյակի համակարգմամբ և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակվել և ՄԱԿ-ին է ներկայացվել Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը: Փաստաթղթի մշակմանը մասնակցել են պետական մարմիններ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը, ՄԱԿ-ի տարբեր կառույցներ և  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Զեկույցը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում: Այն ներկայացնում է Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնած քայլերը 2018 - 2020  թթ. ժամանակահատվածում:

Զեկույցը բաղկացած է խմբավորված հետևյալ հինգ բաժիններից՝

  • մարդկային կապիտալի զարգացում.
  • ենթակառուցվածքների մատչելիության և տնտեսական զարգացման ապահովում.
  • կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն և արդարություն.
  • շրջակա միջավայրի պաշտպանություն և կլիմայի փոփոխության դեմ պայքար.
  • համագործակցություն հանուն կայուն զարգացման նպատակների կենսագործման:

Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը ներկայացվելու է նաև այս տարվա հուլիսին ՄԱԿ-ի շրջանակներում կայանալիք Բարձրաստիճան քաղաքական համաժողովի ընթացքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում