ՌՌոզա Խաչատրյան

Մեկնարկել է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով քվեարկությունը. ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չեն մասնակցում

Մեկնարկել է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով քվեարկությունը. ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չեն մասնակցում

Խորհրդարանում մեկնարկել է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քվեարկությունը: 

Այն ընթանում է փակ, գաղտնի քվեարկությամբ:  

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ քվեարկությունը կանցկացվի ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում՝ ժամը 15:00-16:00-ը:

ԱԺ նիստը կվերսկսվի 16:30-ին:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցելու:

Նաև ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հայտնեց, որ քվեարկությանը չի մասնակցի նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում