ՄՄարի Կոստանյան

Ուկրաինայի նախագահի կինը հոսպիտալացվել է կորոնավիրուսով. Reuters

Ուկրաինայի նախագահի կինը հոսպիտալացվել է կորոնավիրուսով. Reuters

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կինը հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակվելուց հետո: Նախագահի նստավայրից հայտնել են, որ առաջին տիկնոջ առողջական վիճակը կայուն է՝ գրում է Reuters լրատվական գործակալությունը:

Ի դեպ, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կրկին թեստավորվել է. թեստի արդյունքները բացասական են: Ընտանիքի երկու երեխաները նույնպես վարակված չեն: Վոլոդիմիր Զելենսկին չեղարկել է բոլոր հանդիպումներն ու այցերը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում կարանտինային ռեժիմ է սահմանվել մարտից: Իսկ մայիսի վերջից երկրում սահմանափակումները սկսեցին թուլացվել, վերաբացվեցին ռեստորանները, մարզասրահները: Հունիսի 15-ից Ուկրաինայում վերականգնվել է օդային հաղորդակցությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում