ԼԼիլիթ Գասպարյան

ԱՀ նախագահն ու ՀՀ ԱԽ քարտուղարը քննարկել են պարենային անվտանգության խնդիրները

ԱՀ նախագահն ու ՀՀ ԱԽ քարտուղարը քննարկել են պարենային անվտանգության խնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 15-ին ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների անվտանգային ոլորտներին վերաբերող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել պարենային անվտանգության խնդիրներին:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ փոխգործակցված ինտենսիվ աշխատանքի միջոցով հնարավոր կլինի ապահովել նախանշված ծրագրերի իրականացումը և հասնել ցանկալի արդյունքի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում