ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան կարող է միանալ հակառուսական ծրագրին, եթե ՆԱՏՕ-ն կատարի իր պայմանը. Ermenihaber

Թուրքիան կարող է միանալ հակառուսական ծրագրին, եթե ՆԱՏՕ-ն կատարի իր պայմանը. Ermenihaber

Թուրքիան առայժմ չի պատրաստվում աջակցել Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների (Բալթիկա, Լեհաստան) պաշտպանությանն ուղղված ՆԱՏՕ-ի նոր ծրագրին, որի նպատակն է մեծացնել  դաշինքի ռազմական ներկայությունը նշված երկրներում։  Որոշ մասնագետներ համարում են, որ այդ ծրագիրն առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի դեմ։   

Ըստ գերմանական DPA լրատվամիջոցի՝ Անկարան իր հավանությունը կտա այդ ծրագրին այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ն Սիրիայի քրդական ուժերին ներառի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։

Հիշեցնենք, որ Թուրքիան սիրիական քրդական ուժերին համարում է ահաբեկչական և  վերջին տարիներին մի քանի խոշոր ռազմական գործողություններ է իրականացրել Սիրիայի քրդերի դեմ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում