ԱԱրման Գալոյան

Չնայած համաշխարհային հումանիտար ճգնաժամին՝ Ադրբեջանը չի հրաժարվում սադրանքների և խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու քաղաքականությունից. Միրզոյան

Չնայած համաշխարհային հումանիտար ճգնաժամին՝ Ադրբեջանը չի հրաժարվում սադրանքների և խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու քաղաքականությունից. Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի հեռավար նիստում անդրադարձել է համաճարակի պայմաններում Ադրբեջանի սադրիչ գործողություններին:

«Համավարակի դեմ պայքարը պետք է ժողովուրդների հաշտեցման հնարավորություն դառնա․ կարծում եմ՝ բոլորս համաձայն ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի այս մտքի հետ։

Այնուամենայնիվ, չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին, որի դեմ մենք բոլորս պայքարում ենք՝ Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների և խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից:

Նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են, և ես ակնկալում եմ դրանց դատապարտումը՝ տարածաշրջանում կայունություն պահպանման նպատակով»,- հայտարարել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում