ՄՄարիամ Մխիթարյան

Մոսկվան պատասխանել է ռուս դիվանագետների դեմ գործողություններին. РИА Новости

Մոսկվան պատասխանել է ռուս դիվանագետների դեմ գործողություններին. РИА Новости

Ռուսաստանն անցանկալի անձ է համարել Մոսկվայում Չեխիայի դեսպանատան երկու աշխատակիցներին և պահանջել, որ նրանք Ռուսաստանը լքեն մինչև հունիսի 17-ը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Հունիսի 15-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Ռուսաստանում Չեխիայի դեսպան Վիտեսլավ Պիվոնկան, ում և տեղեկացրել են Ռուսաստանի պատասխան քայլերի մասին՝ ուղղված Պրահայի կողմից Մոսկվայի նկատմամբ ոչ բարեկամական գործողություններին:

Հունիսի 5-ին Չեխիայում Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակից համարվեցին անցանկալի անձ և վտարվեցին երկրից: Ռուսական կողմը նրանց ներկայացված մեղադրանքները համարել է անհեթեթ և անհիմն: Դիվանագետներն, իբր, ցանկացել են թունավորել երեք չեխ քաղաքական գործիչների, որոնք կապված են խորհրդային ​​մարշալ Իվան Կոնևի հուշարձանի քանդման և Ռուսաստանի դեսպանատան դիմացի հրապարակը Բորիս Նեմցովի պատվին անվանափոխելու հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում