ԱԱրման Գալոյան

Վերաքննիչ դատարանը քննում է Քոչարյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ բողոքը

Վերաքննիչ դատարանը քննում է Քոչարյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ մեկնարկեց Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանների բողոքի քննությունը։ Դատական նիստը նախագահում է դատավոր Արսեն Նիկողոսյանը:

Ամբաստանյալ Քոչարյանը չի մասնակցում այսօր դատական նիստին: Հիշեցնենք՝ Քոչարյանը գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ մնալու է մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը: Սակայն քրեակատարողական ծառայությունը միջնորդել է վերացնել Քոչարյանին բժշկական կենտրոնում պահելու որոշումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում