ՌՌոզա Խաչատրյան

Մենք այն ուժն ենք եղել, որ ասել է՝ եկեք օգտվենք հեղափոխության բերած արժեհամակարգից և բացառենք, որ բիզնեսը զբաղվի քաղաքականությամբ. Սամսոնյան

Մենք այն ուժն ենք եղել, որ ասել է՝ եկեք օգտվենք հեղափոխության բերած արժեհամակարգից և բացառենք, որ բիզնեսը զբաղվի քաղաքականությամբ. Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է, որ իրենց կուսակցությունը հեղափոխությունից հետո ասել է. «Պահն է՝ օգտվենք հեղափոխության բերած արժեհամակարգի հնարավորություններից և բացառենք, որ բիզնեսը զբաղվի քաղաքականությամբ, որ բիզնեսն այլևս չլինի քաղաքականության մեջ»:

Սամսոնյանը նաև հիշեցրել է, որ ժամանակին ԲՀԿ-ի հետ ունեցել են լարված հարաբերություններ:

«Մենք այն ուժն ենք, որն ունեցել է ամենալարված հարաբերությունները «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ, բայց ի պատասխան դրա, մենք տեսանք, որ իշխանությունը քաղաքական  հուշագիր կնքեց, գործընկեր դարձրեց իրեն: Այսօր, երբ արդեն այդ գործընկերը որոշել է սրել իր հռետորաբանությունը, իրավական գործընթացներ են սկսվել»,-նշեց Անի Սամոսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում