ԱԱրման Գալոյան

Արմեն Սարգսյանը նամակ է հղել շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդին

Արմեն Սարգսյանը նամակ է հղել շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Կատարի հիմնադրամի և Education Above All հիմնադրամի նախագահ, ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդին` ողջունելով նրա անձնական ջանքերը սեպտեմբերի 9-ը Կրթությունը հարձակումներից պաշտպանելու միջազգային օր հռչակելու գործում:

«Չափազանց կարևոր է, որ դպրոցները լինեն անվտանգ և հակամարտություններից զերծ վայրեր: Որպես Ապահով դպրոցների միջազգային հռչակագիրը վավերացրած երկիր՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը հակամարտությունների ժամանակ ուսումնական հաստատությունների և դրանց ամբողջ անձնակազմի համար շարունակական կրթության ու անվտանգության ապահովման համաշխարհային ջանքերին:

Վստահ եմ նաև, որ մարդկության առջև ծառացած այս դժվարին ժամանակաշրջանում միայն համատեղ մեծ ջանքերի շնորհիվ կկարողանանք ապահովել դպրոցական միջավայրերի անվտանգությունը»,- մասնավորապես նշված է նախագահ Սարգսյանի նամակում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում