ԱԱրման Գալոյան

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ ԿԲ նախագահին

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ ԿԲ նախագահին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ՀՀ ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին պաշտոնը ստանձնելու առիթով: Ա.Հարությունյանը, միաժամանակ, շնորհակալություն է հայտնել ԿԲ արդեն նախկին նախագահ Արթուր Ջավադյանին այս տարիների աշխատանքի համար:

«Շնորհավորում եմ ՀՀ Կենտրոնական բանկի նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին՝ պաշտոնի ստանձնման առիթով: Համոզված եմ՝ նրա բարձր արհեստավարժությունը օգնելու է ոչ միայն այս ծանր ֆինանսատնտեսական ժամանակահատվածում արդյունավետ կերպով իրականացնել իր առջև դրված խնդիրները, այլև նոր թափ հաղորդել ՀՀ Կենտրոնական բանկի և ԱՀ կառավարության միջև ձևավորված բարձր մակարդակի հարաբերություններին:

Առիթից օգտվելով՝ իմ երախտագիտությունն եմ հայտնում նաև ՀՀ ԿԲ արդեն նախկին նախագահ Արթուր Ջավադյանին երկարամյա ու արդյունավետ համագործակցության համար: Կարծում եմ՝ նրա փորձն ու գիտելիքները դեռ երկար կնպաստեն մեր միասնական հայրենիքի զորացմանը»,- ասվում է Արցախի նախագահի շնորհավորական խոսքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում