ԱԱրման Գալոյան

Ադրբեջանում հայերի հանդեպ այլատյացություն սերմանելու մասին փաստերի պակաս չկա. Տ.Հայրապետյան

Ադրբեջանում հայերի հանդեպ այլատյացություն սերմանելու մասին փաստերի պակաս չկա. Տ.Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանն անդրադարձել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գանջալիևի ուղերձին:

«Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գանջալիևը հայերեն տեքստով ուղերձ է հրապարակել, որի վերջում մեջբերում է Ալիևի խոստումը Արցախում վերակառուցման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ: Շատ կուզեի նաև մեջբերեր բազմաթիվ այլ խոստումներ՝ հայերին բնաջնջելու ու ոչ միայն Արցախի Հանրապետության, այլ նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային հավակնություններ ունենալու վերաբերյալ: Ազնիվ կլիներ, որ խոսեր մարդասպան Սաֆարովի հերոսացման, ինչպես նաև 2016-ի քառօրյայի ժամանակ Թալիշում քաղաքացիական բնակչության հանդեպ իրագործած վայրագությունների մասին: Բայց նա լռում է: Հոգ մը չէ, մենք կխոսենք և բոլոր փաստերով անդադար կներկայացնենք թե՛ իրեն, թե՛ իր գործընկերներին և թե՛ մեր միջազգային գործընկերներին, թե ինչ այլատյացություն է սերմանվում հայի հանդեպ Ադրբեջանում: Իսկ դա վկայող փաստերի պակաս հաստատ չկա. Ալիևի և ադրբեջանական ղեկավարության տարբեր ներկայացուցիչների բազմաթիվ ելույթները դրա վառ վկայությունն են»,- գրել է Տաթև Հայրապետյանը Ֆեյսբուքի էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում