ԱԱրման Գալոյան

Քրեադատավարական պրոցեսները քաղաքականացնելու փորձերն անիմաստ են. դատախազի խորհրդական

Քրեադատավարական պրոցեսները քաղաքականացնելու փորձերն անիմաստ են. դատախազի խորհրդական

«Եվս մեկ անգամ կրկնում ենք. չի կարող լինել որևէ պատգամավորի, այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում»,- հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի էջում:

Դատախազի խորհրդականը հավելել է. «Նման որոշումները կայացվում են բացառապես քրեական դատավարության շրջանակներում՝ ելնելով նրանից, թե որքանով է գլխավոր դատախազը քննության ընթացքում հավաքված ապացույցները բավարար կամ անբարարար գնահատում նման միջնորդության հիմնավորվածության տեսանկյունից:

Հետևաբար անիմաստ են, իրադարձություններից առաջ ընկնելով, բացառապես քրեադատավարական պրոցեսները քաղաքականացնելու փորձերը:

Եթե նման հարցով Ազգային ժողովին միջնորդություն ներկայացվելու դատավարական հիմքերը լինեն, դատախազությունը հանրությանը կտեղեկացնի այդ մասին»:

Հիշեցնենք՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ հարցաքննվել է ԱԱԾ-ում հարուցված քրեական գործերի շրջանակներում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում