ԱԱրման Գալոյան

Դեռ շատ անելիք ունենք մեր քաղաքական անցյալը վերլուծելու, հասկանալու և գնահատելու առումով. ՀՀ ԱԺ նախագահ

Դեռ շատ անելիք ունենք մեր քաղաքական անցյալը վերլուծելու, հասկանալու և գնահատելու առումով. ՀՀ ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է բռնադատվածի օրվա խորհրդին:

«ՀՀ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքով հունիսի 14-ը է «Բռնադատվածի օրն» է:

1949թ. այդ օրն էր, երբ Հայաստանից տասնյակ էշելոններ ապրանքատար վագոններով ավելի քան 13 հազար հայեր սկսեցին տարվել հեռավոր Ալթայ երկրամասի հատուկ ապրելավայրեր։ Այդ մարդկանց և նրանց ժառանգների մեծ մասը մինչև հիմա չգիտի, թե իրենց ո՞ր հանցանքի համար են ենթարկվել այդ աքսորին։

Միայն 40 տարի անց՝ 1989թ. նոյեմբերի 14-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը հռչակագիր ընդունեց ենթարկված ԽՍՀՄ ժողովուրդների բռնի տեղահանության անօրինականության և խախտված իրավունքների վերակագնման (ռեաբիլիտացիա) մասին։

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում այդ բռնաճնշումների զոհերին և արձանագրում, որ մենք դեռ շատ անելիք ունենք մեր քաղաքական անցյալը վերլուծելու, հասկանալու և գնահատելու առումով»,- գրել է ԱԺ նախագահը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում