ԱԱրման Գալոյան

Քննարկվել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը

Քննարկվել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ հունիսի 12-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանի` օրինագծի ընդունումը բխում է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ  տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիայի պահանջից և այլ փաստաթղթերից:

Մի շարք խնդիրներ կարգավորելու նպատակով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահն առաջարկել է հարցի քվեարկությունը հետաձգել մինչև երկու ամիս ժամկետով: Քննարկման արդյունքում` Կառավարության ներկայացուցիչն ընդունել է առաջարկությունը՝ տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում