ՄՄարիամ Մխիթարյան

Միջազգային սկանդալ իրավական դաշտում. Deutsche Welle

Միջազգային սկանդալ իրավական դաշտում. Deutsche Welle

Հաագայի միջազգային քրեական դատարանը կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իր հրամանագրի համար, որը թույլ է տալիս տնտեսական պատժամիջոցներ կիրառել դատարանի այն անդամների նկատմամբ, որոնք հետաքննում են ամերիկացի զինվորների ու սպաների պատերազմական հանցագործություններն Աֆղանստանում:

«Աննախադեպ «պատժամիջոցները» խարխլում են անպատժելիության դեմ պայքարի մեր ընդհանուր ջանքերը և զանգվածային վայրագությունների համար պատասխանատվության ենթարկելը: Այս հարձակումները դատարանի օրինականությանն ու դատական ​​գործընթացներին միջամտելու անընդունելի փորձ են»,- ասվում է միջազգային քրեական արդարադատության մարմնի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Թրամփի հրամանագրի համաձայն՝ կարգելափակվեն ամերիկյան ծառայողների դեմ դատական գործերում ներգրավված անձանց ակտիվները, որոնք գտնվում են ԱՄՆ իրավասության ներքո: Կարգելվի նաև գումար հատկացնել միջազգային դատարանի այդ անձանց, ինչպես նաև նրանց և նրանց  ընտանիքների անդամների մուտքը Միացյալ Նահանգներ:

Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդան հետաքննում է ենթադրյալ պատերազմական հանցագործությունները, որոնք կատարվել են 2003-2014 թվականներին Աֆղանստանում: Նա փորձում է պարզել՝ «Թալիբան» խմբավորման զինյալները, աֆղանական իշխանությունները, ամերիկացի զինվորները և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունը ներգրավվա՞ծ են արդյոք դրանց մեջ:

Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն արդեն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է «ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ» «իր քաղաքացիներին պաշտպանելու, այսպես կոչված, դավաճան դատարանից»:

Վաշինգտոնը չի ճանաչում 2002 թ. ստեղծված Միջազգային քրեական դատարանը: Աֆղանստանը նույնպես հրաժարվում է համագործակցել ՄՔԴ-ի հետ, չնայած դրա անդամ է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում