ՆՆարե Ոսկանյան

Այս համաճարակից ելքը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դո՛ւ ես․ Փաշինյան

Այս համաճարակից ելքը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դո՛ւ ես․ Փաշինյան

ԱԺ հատուկ նիստում իր եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնեց այն հայտարարությունը, որ այս օրերին Կառավարության անունից հնչում է ամեն օր ու բազմաթիվ անգամ։

«Խոսում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սիրելի հայրենակիցներ, ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակ է։ Բոլորիդ կոչ ենք անում կրել դիմակներ, դրանք հանել միայն սնվելիս։ Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի քիթը և բերանը։ Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը և չախտահանված ձեռքերով մի դիպեք դեմքին։

Պահպանեք 1,5 մետր սոցիալական հեռավորություն և բացառեք առանց դիմակի շփումը, խոսակցությունը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող  անձանց հետ։

Սիրելի հայրանկիցներ, կրեք դիմակներ և դրանով  փրկեք հարյուրավոր կյանքեր։ Դիմակները անհրաժեշտ է փոխել 3-4 ժամը մեկ։ Կարող եք օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության դիմակներ, այլև ձեր կողմից ձեռքի տակ եղած միջոցներով պատրաստված դիմակներ, որի պատրաստման մասին ուղեցույցը հրապարակվել է»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն քաղաքացիներին, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոնները, և բոլոր այն քաղաքացիներին, որոնք թեկուզ մինչև հիմա չեն պահպանել այդ կանոնները, բայց անսալով այս կոչին՝ կսկսեն ճշգրտորեն պահպանել դրանք։ 

«Այս համաճարակից ելքը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես։ Եվ այսպես՝ մեկ+մեկ+մեկ և հարյուր հազարավոր, միլիոնավոր քաղաքացիների ջանքերով, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոննները՝ առանց տուրք տալու էժան ապատեղեկատվությանը, ստահոդ լուրերին։ Եվ մենք միասին կհաղթենք։

Կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, և կեցցենք մենք և մեր երեխաները, որ պիտի ապրենք ազատ, երջանիկ, կորոնավիրուսից զերծ Հայաստանում»,- հայտարարեց վարչապետը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում