ՆՆարե Ոսկանյան

Այսօր ամենամեծ խնդիրը կապված է թաղումների, հոգեհանգիստների հետ․ վարչապետ

Այսօր ամենամեծ խնդիրը կապված է թաղումների, հոգեհանգիստների հետ․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քաղաքացիներին հորդորեց հրաժարվել զանգվածային թաղումներից ու ընդհատակյա հարսանիքներից։ 

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այսօր ամենամեծ խնդիրը կապված է թաղումների, հոգեհանգիստների հետ, քանի որ դրանք դառնում են վարակի աղբյուր։ Վարչապետն ընդգծեց՝ չկա այլ բանաձև, քան անհատական պատասխանատվությունը։

Վարչապետը հիշեցրեց իր ֆեյսբուքյան այն հրապարակումը, երբ քաղաքացին երեք տարբեր վայրում թաղման մասնակցելով՝ վարակը տարածել է, արդյունքում Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի ելումուտն այսօր փակ է:

Փաշինյանը նշեց, որ այս առումով խնդիր է ոստիկանության հոգեբանական վիճակը։ Վարչապետը նշեց, որ բոլորս վարքագծային փոփոխության կարիք ունենք։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում